երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ֆինանսավորումը. Սամվել Ֆարմանյան

Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ֆինանսավորումը. Սամվել Ֆարմանյան

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է։ Հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ  կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը:  

Նա մասնավորապես նշել է, որ պատրաստ է հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում․

«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է այն կողմ: Ցավոք, չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը: Այն կազմում է տարեկան 17 մլն. դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ:

Ավելորդ է կարևորել կամ գնահատանքի խոսքեր ասել այս նախագծի մասին՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Կասկած չունեմ, որ ինտելեկտուալ այդ բացառիկ հեռուստանախագիծն ամեն դեպքում կշարունակի մնալ եթերում`լինի պետական աջակցությամբ, թե մասնավոր ընկերությունների հովանավորմամբ:

Ինքս պատրաստ եմ հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:

Հ.Գ. Քաղաքականության և ինտելեկտի վերջնական ապահարզանի, քաղաքական խուժանության ողբերգական տիրապետության մեր օրերում նման նախագծերը հույսի պատուհաններ են, և պիտի շարունակեն ամեն գնով մնալ եթերում`ցույց տալու ու հուշելու հասարակությանը, որ առաջընթացի բանալին գիտելիքն ու ինտելեկտն է, որ մարդուն ոչինչ այդպես չի գեղեցկացնում, որքան նրա ինտելեկտը:

  • Կիսվել: