կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի. ԱԻՆ

Կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի. ԱԻՆ

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

ՓԾ-ն նաև հայտնել է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

  • Կիսվել: