երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կադրային նշանակումներ՝ ՃՈ-ում

Կադրային նշանակումներ՝ ՃՈ-ում

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ա. Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է նշանակվել Լյուդվիգ Ղանդիլյանը։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Վրույր Գաբրիելյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար և օրեր առաջ էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար։

  • Կիսվել: