ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքում կսկսեն իրականացնել ճանապարհների վերականգնման պետական ծրագրերը

Ախալքալաքում կսկսեն իրականացնել ճանապարհների վերականգնման պետական ծրագրերը

2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում պետբյուջեից կիրականացվի 3 703 158 լարիի, երեք ենթակառուցվածքային նախագիծ: Նախագծերի տենդերներն արդեն հայտարարված են, տեղեկացնում է jnews.ge-ն:

Երեք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետը տենդերներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացում է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 21-ն է:

Ասֆալտապատվելու են հետևյալ հատվածները.

1. Վաչիան-Հոկամ ճանապարհի ասֆալտապատում (2 և 3 փուլեր), ճանապարհի երկարությունը 3800 մ է: Նախագծի ընդհանուր գումարը 1 695 932 լարի է:

2. Արագվա-Զակ-Բուղաշեն 1975 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, գումարը` 805 000 լարի:

3. Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ 2680 մ երկարությամբ ճանապարհի (1 և 2 փուլեր) վերականգնման համար հատկացվել է 1 202 226 լարի:

Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը 5% -ով համաֆինանսավորվում են տեղական բյուջեի կողմից:

  • Կիսվել: