երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանության զգալի մասն օտարերկրյա գործակալական ցանցի կազմակերպիչների հետ ուղղակիորեն կապակցված անձինք են. Լիլիթ Թումանյան

Իշխանության զգալի մասն օտարերկրյա գործակալական ցանցի կազմակերպիչների հետ ուղղակիորեն կապակցված անձինք են. Լիլիթ Թումանյան

Քանի որ ակնհայտ օտարերկրյա գործակալական ցանցի պատվերով աշխատող որևէ խումբ՝ այս դեպքում «Ռեստարտ» խումբը, այսօրվա դրությամբ գտնվում է իշխանության հովանավորչության ներքո, որովհետև ոչ միայն հավուր պատշաճի պատիժ չի ստացել մինչ օրս, այլ նաև մենք տեսնում ենք, որ ազատորեն խախտում է օրենքը: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների  բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:

«Իշխանության զգալի մաս են կազմում այնպիսի պաշտոնյաներ, որոնք ուղղակիորեն օտարերկրյա գործակալական ցանցի կազմակերպիչների հետ փողկապակցված անձինք են, և մարդիկ, որոնք ժամանակին սպասարկել են այդ ցանցերը: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ այսպիսով մեր պետության անվտանգությունը սպառնալիքի ներքո է»,-ասաց նա:

Թումանյանի խոսքով՝ «Ռեստարտի» անդամներից մեկը հեռացել է պետությունից և վերադարձել` ըստ իր քմահաճույքի:

  • Կիսվել: