երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրավիճակը «Դալմա Գարդեն Մոլում»՝ ուղիղ

Իրավիճակը «Դալմա Գարդեն Մոլում»՝ ուղիղ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ ասօր՝ ժամը 20-ին մոտ, «911»-ը ահազանգ է ստացել «Դալմա մոլից», որ այնտեղ իբր ինչ-որ ցնցումներ են զգացվում: Այս մասին  ասել է

Նա նշել է. «Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա»:

Նախարարը հայտնել է նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա մոլից» մարդկանց տարհանում են:

Մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը՝ Tert.am-ի:

  • Կիսվել: