կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչու՞ են Երևանում խափանվում աղբատար մեքենաները. Ավինյանը «Hovo»-ներին հաջողություն մաղթեց

Ինչու՞ են Երևանում խափանվում աղբատար մեքենաները. Ավինյանը «Hovo»-ներին հաջողություն մաղթեց

Աղբատար ավտոմեքենաների խափանումների հիմնական պատճառը Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունն է: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը։
 
Այս պահին Երևանում աղբահանությունն իրականացվում է 34 աղբատար մեքենաներով։ Պլանավորվում է մեքենաների ամբողջական վերանորոգման արդյունքում թիվը հասցնել 45-ի։ Իսկ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի խնդրահարույց հատվածում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։
 
«Առաջարկում եմ մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում»,- խորհրդակցության ժամանակ առաջարկեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
Քաղաքապետին հայտնեցին, որ այս պահին արդեն կա 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտ էլ ուղարկվել է, որ գնումների պլանում փոփոխություն իրականցվի:
 
Հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Hovo» մակնիշի մեքենաներ:
««Hovo»-ներին հաջողություն ենք մաղթում»,- ասաց քաղաքապետը։

  • Կիսվել: