երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն. Նաիրա Զոհրաբյան

Ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն. Նաիրա Զոհրաբյան

Ինչ-որ մեկը մուտք է գործել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե։ Այս մասին տեղեկացնում է պատգամավորը։

Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։

Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։

Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

 

  • Կիսվել: