երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Իկար»-ը ՌԴ երեք քաղաքներից Երևան կանոնավոր ուղեւորատար չվերթներ կկատարի

«Իկար»-ը ՌԴ երեք քաղաքներից Երևան կանոնավոր ուղեւորատար չվերթներ կկատարի

«Իկար» ավիաընկերությունը (Կրասնոյարսկ, Pegas Fly ապրանքանիշ) Ռուսաստանի երեք քաղաքներից Երեւան կանոնավոր ուղեւորատար չվերթներ կատարելու թույլտվություն է ստացել, հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովի նիստի նյութերին՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Համաձայն Օդային տրանսպորտի դաշնային գործակալության փաստաթղթերի՝ դեկտեմբերի 16-ին ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ Ստավրոպոլից եւ Ուֆայից, 7 անգամ Սիմֆերոպոլից Երեւան կանոնավոր թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել։ Չվերթների կատարման ժամկետները նշված չեն:

  • Կիսվել: