կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
HSBC Հայաստան-ը կվաճառվի «Արդշինբանկին»

HSBC Հայաստան-ը կվաճառվի «Արդշինբանկին»

HSBC բանկը տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերել ամբողջությամբ իրեն պատկանող դուստր կազմակերպություն հանդիսացող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (Արդշինբանկ) վաճառելու շուրջ։

Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։

«HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի՝ HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։

Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել տասներկու ամսվա ընթացքում։ Մինչ այդ HSBC Հայաստանը կշարունակի սպասարկել իր հաճախորդներին բնականոն կերպով:

Գործարքի համաձայն՝ HSBC Հայաստանի բոլոր աշխատակիցները գործընթացի ավարտից հետո կանցնեն աշխատանքի «Արդշինբանկում»։ Վերջինիս կփոխանցվի նաև այդ պահի դրությամբ HSBC Հայաստանի հաճախորդների սպասարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: