Հրաժարականի մտադրություն չունեմ. Արամ Կարախանյան
«Ես այս պահին որեւէ նման մտադրություն չունեմ: Կադաստրում նորմալ աշխատանքային վիճակ է»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքը նույնպես հրաժարական տա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, իսկ այսօր՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեւոն Մելիքյանը: