կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հրաշք» խանութում կնոջ դի է հայտնաբերվել․ «սպանություն» հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել

«Հրաշք» խանութում կնոջ դի է հայտնաբերվել․ «սպանություն» հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել

Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Գրում է Shamshyan-ը։  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: