Հրապարակվել են շների կողմից հարձակման ենթարկված մուֆլոնների լուսանկարները
Բնապահպան Վիկի Մկրտչյանը հրապարակել է այսօր վաղ առավոտյան շների կողմից հարձակման ենթարկված մուֆլոնների լուսանկարները:
«Շները, որոնց էդպես էլ չվնասազերծեց «շատ խիստ մասնագիտացված» Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ը, բայց Երևանի կենդանաբանական այգու չափ (!!!) սուբսիդիա ստացավ Երևանի քաղաքապետարանից:
Տեղադրում եմ նաև հանրության ադեկվատ զանգվածի համար, ով քաջ գիտակցում ա, որ չստերջացված, վայրենացած շներից բաղկացած ոհմակը վտանգավոր ա ոչ միայն այգու կենդանիների համար, այլև մարդկանց, ու հատկապես փոքր երեխաների, իսկ է՛լ ավելի մեղավոր ա էն կազմակերպությունը, որ ՊԱՐՏԱՎՈՐ էր մինչև տարվա վերջ էտ կենդանիներին ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Դատեք ինքներդ», -գրել է նա: