կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հրապարակ»․ Մակունցի աշխատասենյակը հեղեղվել է

«Հրապարակ»․ Մակունցի աշխատասենյակը հեղեղվել է

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին և ջրել ներքևի հարկաբաժինը։

Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչև կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: