երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
ՀՈԱԿ-ն արձագանքեց. ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ` հայտնաբերելու խնդրահարույց շներին

ՀՈԱԿ-ն արձագանքեց. ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ` հայտնաբերելու խնդրահարույց շներին

Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։ Այս մասին նշված է ՀՈԱԿ-ի տարածած հայտարությունում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։

Եթե շունը կծել է Ձեզ պետք է.

.դիմել բժշկական հաստատություն

.ստանալ անհրաժեշտ բուժօգնություն

. բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ

. թուղթը ներկայացնել «ԹԿՎԿ» ՀՈԱԿ

. ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար»։

Նշենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգում են թափառող շների մասին, որոնք բակերում հարձակվում են երեխաների, անցորդների վրա։

  • Կիսվել: