ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ճանապարհների արդիականացումը պետք է հռչակվի համազգային նշանակության ծրագիր. Ոսկանյան

ՀՀ ճանապարհների արդիականացումը պետք է հռչակվի համազգային նշանակության ծրագիր. Ոսկանյան

Արևելագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբույքան էջում անդրադարձել է «արևելքից և արևմուտքից թշնամական շրջափակման ու փաստացի պատերազմի մեջ գտնվող» Հայաստանում ճանապարհների ռազմավարական նշանակությանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Կարդում եմ հաղորդագրություններ՝ այսինչ ճանապարհը փակ է, այնինչ ուղղությունը վտանգավոր է և այլն։

Կարծում եմ՝ կարիք չկա լրացուցիչ մանրամասնելու, թե արևելքից և արևմուտքից թշնամական շրջափակման ու փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում ճանապարհները ռազմավարական և անվտանգային ինչպիսի առանձնահատուկ նշանակություն ունեն։

Հետևաբար Հայաստանի ճանապարհների արդիականացումը՝ հենց արդիականացումը, այլ ոչ թե միայն մի քանի հարյուր կիլոմետր ասֆալտապատումը կամ փոսալցումը, ըստ իս, պետք է հռչակվի համազգային նշանակության ծրագիր, դրանից բխող գործողությունների հստակ տրամաբանությամբ և ժամանակացույցով։

#ՀավերժականՀայաստանը»:

  • Կիսվել: