երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ի դիմաց բախվել են Volkswagen-ն ու կվադրոցիկլը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ ՊՆ-ի դիմաց բախվել են Volkswagen-ն ու կվադրոցիկլը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 13-ին ավտոմեքենայի և կվադրոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմանում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած Volkswagen մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու կվադրոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: