հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայտնի են Հայաստանում նորածինների ամենատարածված անունները

Հայտնի են Հայաստանում նորածինների ամենատարածված անունները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է տվյալները, թե 2019-ին Հայաստանում նորածիններին ամենից շատ ինչ անուններ են տվել:
 
Ըստ այդ տվյալների՝ նախորդ տարի Հայաստանում ծնված աղջիկներին տրված անունների առաջին տասնյակը հետևյալն է՝ Նարե, Մարիա, Արփի, Եվա, Անգելինա, Մանե, Մարի, Անահիտ, Էլեն, Մարիամ:
 
Տղաներին տրված անունների առաջին տասնյակն այսպիսին է՝ Դավիթ, Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Միքայել, Արթուր, Գոռ, Արեն:

  • Կիսվել: