ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայտնաբերվել են հնագույն չորքոտանի կենդանու մնացորդներ

Հայտնաբերվել են հնագույն չորքոտանի կենդանու մնացորդներ

Կոմիի Հանրապետության Ուխտա քաղաքի ծայրամասերում հայտնաբերված քարացած ոսկորների միջոցով գիտնականները կարողացել են վերականգնել բրածո կենդանու տեսքը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Հաստատվել է, որ հայտնաբերված ոսկորներն ավելի քան 372 մլն տարեկան են, դրանք պատկանում են վաղ չորքոտանիներին, որոնք միլիոնավոր տարիներ առաջ ապահովել են ողնաշարավորների՝ ցամաք դուրս գալը՝ այդպիսով լինելով հնագույն բոլոր թռչունների ու կաթնասունների նախնիները:

Ըստ գիտնականների՝ այդ էակներն ինչ-որ բանով կոկորդիլոս են հիշեցրել:  

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 100-ից ավելի ոսկորի նմուշ, ինչը թույլ է տվել ստեղծել կենդանու գանգի, ստորին ծնոտի և ուսագոտու եռաչափ պատկերը:

Վերականգնված ամենախոշոր նմուշի գլխի երկարությունը կազմում է 27 սմ:

Գիտնականներն ասել են, որ հայտնաբերված մնացորդներն արմատապես փոխում են չորքոտանիների էվոլյուցիայի մասին նախնական փուլի մասին պատկերացումները:

 

 

  • Կիսվել: