ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հայկական հումանիտար առաքելության խմբի բժիշկները  դեղորայք ու բժշկական պարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին

Հայկական հումանիտար առաքելության խմբի բժիշկները դեղորայք ու բժշկական պարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի բժիշկները 2 տոննայից ավելի դեղորայք ու բժշկական պարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից։

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին եվ խմբի ղեկավարությանը այս նախաձեռնության համար, որն արդեն շարունակական բնույթ է կրում, շեշտելով, որ բժշկական պարագաների կարիք հոսպիտալը շատ ունի և հայ բժիշկների աջակցության շնորհիվ հնարավոր է լինում կյանքեր փրկել։ Շնորհակալություն կազմակերպիչներին։

  • Կիսվել: