երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին:
 
Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ:
Հանձնաժողովի որոշմամբ
 
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա»,
 
Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր»,
 
Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը երաշխավորվել են The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային գիտության փառատոնին (Լեհաստան) մասնակցելու համար:
 
Մրցանակային տեղերի ցանկը հասանելի է այստեղ՝

  • Կիսվել: