կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Հայկ Մարությանը պարգևատրումների համար 61 մլն դրամ է ծախսել. ամենաշատը ստացել են նրա 4 տեղակալները

Հայկ Մարությանը պարգևատրումների համար 61 մլն դրամ է ծախսել. ամենաշատը ստացել են նրա 4 տեղակալները

Երևանի քաղաքապետ Հայկ Մանրությանը, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքով, քաղաքապետարանի աշխատակիցներին ու վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել է դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Ընդհանուր առմամաբ քաղաքապետը պարգևատրել է 120 աշխատակցի, որի բյուջեն կազմել է 60 մլն  919 հզր դրամ:

Ամենաբարձր պարգևատրումը՝ 965 հազարական դրամ, ստացել են Երևանի քաղաքապետի չորս տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

Մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 840 հզր դրամով, նույնքան գումարով պարգևատրվել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, այլ վարչության պետեր: Ամենացածր պարգևատրումը՝  219 հզր դրամ, տրվել է փորձագետներին:

  • Կիսվել: