երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Երեկ Ուկրաինայի «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել ընդհանուր առմամբ մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։

  • Կիսվել: