հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին. Freedom House

Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին. Freedom House

Համացանցի ազատության հարցում Հայաստանը 2019-ին զգալի առաջընթաց է գրանցել. Freedom House

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը, որի համաձայն, Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին, տեղեկացնում է կազմակերպությունը:

Ըստ աղբյուրի, դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին աայդ հարցում գրանցել է ամենամեծ առաջընթացը: Ֆրանսիան և Հայաստանը, ստանալով հավասարապես 76 միավոր, կիսում են 8-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ 2018 թվականի զեկույցի համաձայն, Հայաստանը համացանցի ազատության ցուցիչով զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն իր զեկույցում մասնավորապես նշել է, որ Հայաստանում 2018-ին սկսած դրական փոփոխությունները շարունակվում են «ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բացի այդ, նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը»:

Նաև նշվում է, որ առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

Հատկանշական է, որ այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջատարն է: Ադրբեջանը կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ հավաքելով 39 միավոր՝ նախորդ տարվա 40-ի փոխարեն (45-րդ հորիզոնական)։ Վրաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 75 միավորը և ճանաչվել է ազատ երկիր (10-րդ հորիզոնական)։ Թուրքիան և Իրանը ոչ ազատ երկրների շարքում են:

Նկատենք, որ այս տարի զեկույցում գնահատման միավորների մեթոդաբանությունը փոխվել է. 100 միավորանոց սանդղակում, որքան բարձր է երկրին տրված միավորը, այնքան բարձր է տվյալ երկրում համացանցի ազատության մակարդակը (նախկինում գործում էր հակառակ տրամաբանությունը): Ամենաբարձր միավորներ ստացած երկրներն են Իսլանդիան (95) և Էստոնիան (94), իսկ ամենացածր Իրանն (15) ու Չինաստանը (10):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: