երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր. Փաշինյան

Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր. Փաշինյան

Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շինարարության ընթացքում աղբի տարածման խնդրին:

«Չեմ հասկանում՝ ինչու Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր: Չեմ կարող դա հասկանալ, ընդ որում, պարոն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել այս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունն ինչու՞ չի տուգանում այն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, և ինչո՞ւ պետք է բոլորն աղբի միջով քայլեն, գնան ու գան:

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցված հին շորերով: Այդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, դա նույնն է, թե մենք, երբ գալիս ենք կառավարության նիստին, տանն ի՞նչ մաշված շոր ունենք, հագնենք, գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա այդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել ու ամենաէժան համազգեստը գնել բանվորների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: