ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 83 մարդ հետազոտվել է. պատասխանները բացասական են եղել. Վանյան

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 83 մարդ հետազոտվել է. պատասխանները բացասական են եղել. Վանյան

Այս ընթացքում կորոնավիրուսի կասկածանքով 83 անձ  հոսպիտալացվել են , նրանք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով՝  այն անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել են անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական։

Ա.Վանյանը հայտնեց, որ այժմ կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ ունեն, առաջիկայում էլ 1000 թեստ կստանան։

 

  • Կիսվել: