հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.

Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]

  • Կիսվել: