երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։ Այս մասին Միությունը հայտարարություն է տարածել:

Այնտեղ, մասնավորապես, ասված է․

«Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում, որը, ի դեպ, հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ։

Իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ քննություն իրականացնել միջադեպի կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայտնել էր խմբագրություն ներխուժելու մասին, դեպքի վայր էին այցելել ոստիկանության ծառայողները, հարուցվել է քրեական գործ՝ երկու հոդվածով:

  • Կիսվել: