երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:

Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում»:

  • Կիսվել: