շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։

 1lurer.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը՝ նշելով՝ Պապյանը մեկնարկել է դեռ հոկտեմբերից, իսկ դեկտեմբերի 17-ին բեմադրվել է Պապյանի առաջին նախագիծը, որը նվիրված էր Բեթհովենի 250-ամյակին:

«Պապյանն էլ վարում էր և ամբողջ ծրագրին ուսանողների հետ ինքը մասնակցեց»,- նշեց Վարդանյանը:

  • Կիսվել: