երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հասարակական տրանսպորտը Երևանի համար գերակա լուծում պահանջող հարցերից է. հարցում

Հասարակական տրանսպորտը Երևանի համար գերակա լուծում պահանջող հարցերից է. հարցում

Երևանի առջև կանգնած խնդիրներից քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի հարցը։

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, հարցման մասնակիցների 24,1 տոկոսն էլ նշել է աղբահանության խնդիրը, 9,2 տոկոսը՝ կանաչապատման , 8 տոկոսը՝  վերելակների, 6,7 տոկոսը՝  բնապահպանական խնդիրները։

Պատասխաբելով այն հարցին, թե  ինչպե՞ս կգնահատեն Երևանի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ Արամ Նավասարդյանի,  22 տոկոսը լիովին դրական է գնահատել, 59,7 տոկոսը նշել է՝ ավելի շուտ դրական, 8,7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական և ընդհանրապես բացասական 3,8 տոկոսը։

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված ընկերության կողմից Երևանին 3 աղբատար մեքենաներ նվիրելու հարցին, քաղաքացիների 66,2 տոկոսը պատասխանել է, որ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։

 

 

 

  • Կիսվել: