կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանրապետությունում տեղումները կշարունակվեն. սպասվում է անձրև և ամպրnպ

Հանրապետությունում տեղումները կշարունակվեն. սպասվում է անձրև և ամպրnպ

Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։

Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

  • Կիսվել: