երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են  արգելափակվել․ ԱԻՆ

Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են արգելափակվել․ ԱԻՆ

Փետրվարի 8-9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում,

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Զովունի գյուղում,

Արագածոտնի մարզի Սաղմոսավան, Ծաղկահովիտ, Գեղաձոր գյուղերում, Հնաբերդ-Ալագյազ, Ապարան-Քուչակ, Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհներին, «Ալիբեկ» սարի լանջին,

Գեղարքունիքի մարզի Սոթք և Այրք գյուղերի մոտ, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Սևան քաղաքում,

Շիրակի մարզի Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Նոր Ախուրյան գյուղերում, Աշոցք-Գյումրի, Վարդաղբյուր-Մուսայելյան, Սիզավետ-Աշոցք, Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհներին,

Սյունիքի մարզի Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհին, Սիսիան քաղաքում,

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Կաթնաղբյուր-Շղարշիկ, Ափնա-Արայի, Արագած-Շենավան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

  • Կիսվել: