հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հանձնարարել եմ խրախուսել բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին. վարչապետ

Հանձնարարել եմ խրախուսել բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մի հետաքրքիր միջադեպի` գրելով.

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»:

  • Կիսվել: