կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գրպանից կատարվող առողջապահական ծախսերը գերազանցում են 80 տոկոսը. ՄԱԿ-ի ներկայացոցւիչ

Գրպանից կատարվող առողջապահական ծախսերը գերազանցում են 80 տոկոսը. ՄԱԿ-ի ներկայացոցւիչ

Դեկտեմբերի 12-ը 2012 թվականից ՄԱԿ-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր: Այս առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Շոմբի Շարփը ՄԱԿ-ի մշտական համակարգող ներկայացրեց առողջապահության վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբումնքը, որոնց շուրջ, նրա խոսքով, համախմբվել են բոլոր անդամ երկրները։

«Մեր սկզբունքը շատ հասարակ է. ցանկացած անձ՝ անկախ նրանից, թե ով է եւ որտեղ է ապրում, պետք է կարողանա ստանալ որակյալ առողջապահական ծառայություններ՝ առանց ֆինանսական խոչընդոտների։ Ցավոք սրտի, Հայաստանում մենք տեսնում ենք շատ բացասական իրավիճակ, երբ այս երկրում գրպանից կատարվող առողջապահական ծախսերը գերազանցում են 80 տոկոսը, իսկ պետական ծախսերը առողջապահության ոլորտում ամենացածրն են՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Եւ դա լուրջ խոչընդոտ է ե՛ւ կայուն զարգացման, ե՛ւ էթիկական տեսանկյունից»,-ասաց բանախոսը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կիսեց նրա մտահոգությունը՝ կապված պետական ցածր ֆինանսավորման եւ քաղաքացիների կողմից կատարվող առողջապահական բարձր ծախսերի վերաբերյալ, և ասաց.

«Մենք պարտավորություն ունենք յուրաքանչյուր քաղաքացու առջեւ մատչելի դարձնելու առողջապահական ծառայությունները, որպեսզի լինեն ավելի ֆինանսապես պաշտպանված։ Համապարփակ առողջապահական ծածկույթը ենթադրում է, որ ծառայությունները լինեն ոչ միայն մատչելի, այլեւ ֆիզիկապես հասանելի։ Խնդիրներ ունենք մեր մարզերում՝ բժիշկներով ապահովվածության հետ կապված, մարզային առողջապահության զարգացնելու, որակի հետ կապված, բոլոր նշված ուղղություններով Առողջապահության նախարարությունը ծրագրեր է իրականացնում՝ լուծելու դրանք, բայց միաժամանակ ամենամեծ խնդիրը թերեւս ֆինանսավորման խնդիրն է»։

  • Կիսվել: