ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Գոյի» դերասանը վաղվանից անժամկետ նստացույց է սկսում

«Գոյի» դերասանը վաղվանից անժամկետ նստացույց է սկսում

Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց: Այս մասին, այսօր «Գոյ» թատրոնից դիմաց բողողքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց այդ թատրոնի դերասան Սարգիս Արզումանյանը:

«Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչեւ վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչեւ մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն:

Սա խոսում եմ վաղվա գործողության մասին, իսկ հաջորդ օրվա գործողության մասին կխոսենք վաղը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք հավաքած ստորագրությունները կուղարկվեն եւ վարչապետի աշխատակազմ, եւ ԿԳՄՍ նախարարություն:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

 

  • Կիսվել: