Գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում
Այսօր եւ վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Արդեն տեղեկացրել ենք, որ եւս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,-գրել է նա: