ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայում ուսանողները ձեռքերն օճառելիս ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև 300 լիտր չխշշա, չենք լվացվի. Փաշինյան

Գերմանիայում ուսանողները ձեռքերն օճառելիս ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև 300 լիտր չխշշա, չենք լվացվի. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց մի բլոգերի, ով պատմել էր, թե ինչպես է զարմացել՝ տեսնելով, թե Գերմանիայի համալսարանի ուսանողներն ինչպես են լվացվում։

«Չե՞մ պատմել կառավարության նիստում: Ռուսաստանցի բլոգեր էր, ասում էր՝ ամիսներով ուսումնասիրել է և նկատել, որ ուսանողները լվացվելիս ձեռքերն օճառելու ժամանակ ջուրը փակում են: Եվ մի հոգի չի տեսել, որ ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը բաց պահի:

Պատկերացրի՞ք չէ, աշխատում է ոչ մի կաթիլ ջուր ավել չօգտագործի: Իսկ մենք, որ մի հատ լավ չխշշա, մի 300 լիտեր ատամները լվանալու ժամանակ չօգտագործենք, չի լինի: Սա մենթալիտետ ա, որը ձևավորվել է մանկապարտեզում, դպրոցում և աշխատանքային հարաբերությունների մեջ: Լավ հիշեցի: Մեր շատ քաղաքացիներ էլ նախընտրում են ջրաչափերի վրա մագնիս դնել: Մինչդեռ կարելի է նույն էֆեկտին հասնել: Սա ուրիշի մասին չէ, սա մեր մասին է: Էնպես չէ, որ ես առավոտյան լվացվելիս ծորակը փակել եմ»,-հավելեց Փաշինյանը: 

  • Կիսվել: