կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Գայլի ձոր» կոչվող հանդամասում այրվել են մոտ 6000 քմ խոտածածկույթ և մոտ 4000 քմ խաղողի այգի

«Գայլի ձոր» կոչվող հանդամասում այրվել են մոտ 6000 քմ խոտածածկույթ և մոտ 4000 քմ խաղողի այգի

Փետրվարի 8-ին, ժամը 13։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գայլի ձոր» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել են մոտ 6000 քմ խոտածածկույթ և մոտ 4000 քմ խաղողի այգի:

  • Կիսվել: