երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ։

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է . Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ(համաձայնությամբ)»,- ասված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: