ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Գաբրիել Բալայանն անակնկալի եկավ առողջապահության փոխնախարարի առաջարկից

Գաբրիել Բալայանն անակնկալի եկավ առողջապահության փոխնախարարի առաջարկից

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց օրակարգից հանել 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը։

Ըստ նրա՝ նախագծի հետ կապված խնդիր են տեսնում։ «Շրջանառված փոփոխությունների է ենթարկվել և մենք լուրջ մտահգություն ունենք», - նշեց փոխնախարարը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն անակնկալի եկավ այդ առաջարկից։ Նա ասաց, որ երեկ խոսել է առողջապահության նախարարի տեղակալ Լևոն  Հակոբյանի հետ:

Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց, որ Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյոք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, մինչդեռ նախագծում կան փոփոխություններ. «Ուստի խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել»։

Գաբրիել Բալայանն էլ նշեց, որ հարցը հրատապ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել: «Չհանենք, էլի»,- իր հերթին ավելացրեց Գաբրիել Բալայանը:

  • Կիսվել: