երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

Ֆելիքս Ցոլակյանի արձակուրդը կտևի 1.5 ամիս

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 2020 թվականի փետրվարի 4-ը ներառյալ:
  2.  
  3. Ֆելիքս Ցոլակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: