Եվրամիությունը կասկածելի է համարում Հայաստանում թռիչքների անվտանգությունը
Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն։
«Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», - նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ Եվրահանձնաժողովի անհանգստության պատճառները չեն նշվում: