ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում. վարչապետ

Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին` չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի:

Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց, որ պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է բոլորին:

«Հետևաբար՝ մի՛ գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից: Այո, ես չեմ գողանում ոչ մի լումա, եւ ընդհակառակը ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: