ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզը» պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է

Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզը» պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է

Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական հազարամյա ժառանգությունը պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է. նշվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման X-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բնորոշել է «ամենամեծ գոյաբանական սպառնալիք»՝ պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։

Բռնի ուժ կիրառելու փորձեր է կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը նոյեմբերի կեսերից միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

  • Կիսվել: