շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երրորդ անգամ մայրացած Մարգարիտա Սիմոնյանը պատմել է «քառասունք» ավանդույթի մասին

Երրորդ անգամ մայրացած Մարգարիտա Սիմոնյանը պատմել է «քառասունք» ավանդույթի մասին

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում պատմել է երեխայի ծննդյանն առնչվող հայկական մի ավանդույթի՝ քառասունքի մասին:

Նա նշել է. «Ըստ հայկական ավանդույթի՝ կյանքի առաջին քառասուն օրը նորածնին չի կարելի ոչ ոքի ցույց տալ, և Տիգրանը խստորեն պնդում է այդ կանոնի պահպանումը, ինչը, սակայն, նրան չի խանգարել հավաքել այսօր բոլոր հարազատներին՝ ուտելու և երեխայի ծնունդը նշելու համար»:

Սիմոնյանը նշել է, որ երեխայի ծննդյան կապակցությամբ «հայկական մեծ սեղան» են բացել՝ բաղկացած զոքանչի պատրաստած խաշլամայից, մորաքրոջ պատրաստած թաբուլեից, եղբոր ու հորեղբոր պատրաստած խորովածից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ծնվել է Մարգարիտա Սիմոնյանի ու կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանի երրորդ երեխան՝ հայկական Մարո անունով աղջիկը:

 

  • Կիսվել: