ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկու շաբաթով կսահմանափակվեն Իրան-ՀՀ օդային փոխադրումները

Երկու շաբաթով կսահմանափակվեն Իրան-ՀՀ օդային փոխադրումները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով  օդային փոխադրումների որոշակի սահմանափակումներ կլինեն Իրան-Հայաստան և հակառակ ուղղությամբ: Կոմիտեի հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020թ. փետրվարի 24-ից։

Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները»:

  • Կիսվել: