չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Երևանը կունենա նոր քաղաքային ավտոբուսներ

Երևանը կունենա նոր քաղաքային ավտոբուսներ

Նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Այս մասին տեղեկացնում է  Ավագանու անդամ Աննա Ջավախյանը։ Նա ֆեյսբուքում գրել է․ «Քիչ-քիչ քայլում ենք ընդառաջ մայրաքաղաքի մյուս գերխնդրի լուծմանը՝ տրանսպորտ։ Դժվար կլինի ուղին, բայց հաղթահարելի։ Նկարի ավտոբուսների համար շնորհակալություն «Բաս վոյաժ» ընկերությանը։»

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը  հայտարարվել է, որ մայրաքաղաքի  տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Ըստ այդ նախագծի՝ մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

  • Կիսվել: