կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում քարի վերամշակման արտադրամասի տարածքից դուրս է բերվել քաղաքացու դի

Երևանում քարի վերամշակման արտադրամասի տարածքից դուրս է բերվել քաղաքացու դի

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 9-ին, ժամը 16։40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները Հ. Ո.-ի դին (ծնված 1969 թ.) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

  • Կիսվել: