երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեւանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

Երեւանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը։

Որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։ Հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

Նշենք, որ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում անդրադարձել էր նախորդ հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե վտանգավոր թափոններն այսօր Նուբարաշենի աղբավայրում են թափվում, ինչ հետևանքով նիստի ժամանակ միջադեպ գրանցվեց։

Հայկ Մարությանը կոչ արեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը։

«Այսուհետ ելույթները կպահանջեմ, որ լինեն թեմայի շուրջ»,- ասաց քաղաքապետը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ իր արտահերթ ելույթի ժամանակ ասաց.

«Եթե ձեզ թվում է, թե դուք մեր ելույթները պետք է գրաքննեք և մեր խոսքը սահմանափակեք, ապա այդպիսի երևույթ չի եղել ոչ ազգային ժողովում՝ ՀՀԿ-ի ժամանակ, ոչ Երևանի ավագանիում՝ ՀՀԿ-ի ժամանակ և չի լինելու: Թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի»։

  • Կիսվել: